Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է ռուբլու փոխարժեքը ֆիքսելուն: Պուտինն այս մասին հայտնել է ամենամյա խոշոր մամուլի ասուլիսի շրջանակներում:
Ավելի վաղ, ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ արտարժույթի փոխարժեքի նվազումը ռուբլու նկատմամբ կշարունակվի: Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ Կենտրոնական բանկը և կառավարությունը ձեռնարկում են համապատասխան միջոցներ՝ իրավիճակը կայունացնելու համար: