Բելգիայի կառավարությունը հայտարարել Է այն երկու միջուկային ռեակտորների շահագործման ժամկետը երկարացնելու մասին, որոնք ենթադրվում Էր փակել եկող տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse-ին:

 

Իշխանություններն այս քայլին են դիմել այն պատճառով, որ երկիրը կարող Է բախվել ԷլեկտրաԷներգիայի պակասի խնդրին:

 

Ռեակտորները կանգնեցման Էին ենթակա մինչեւ 2025 թվականը միջուկային Էներգետիկայից հրաժարվելու ծրագրի իրագործման առաջին փուլում:

 

Սակայն, կառավարությունը որոշում Է կայացրել չփակել դրանք, քանի դեռ յոթ ռեակտորներից երեքը փակված են նորոգման համար:

 

Ատոմակայանները Բելգիայում ապահովում են ԷլեկտրաԷներգիայի կարիքի 55 տոկոսը:

 

1058 մեգավատ հզորությամբ ռեակտորներից մեկը շարք կվերադառնա հաջորդ շաբաթ: