Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների արտգործնախարարները, Պաշտպանության նախարարները և Անվտանգության խորհրդի քարտուղարները ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում համաձայնեցրել են հայտարարության նախագիծ: «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ' այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Այսօր մենք հայտարարության նախագիծ ենք հաստատել, որը պետք է ներկայացվի ՀԱՊԿ հավաքական անվտանգության Խորհրդի վաղվա նիստին: Նրանում հաստատվում է, որ հավաքական անվտանգության կայուն համակարգի ստեղծումը հնարավոր է միայն արդար և իրավահահավասար հիմքի հիման վրա, և ուրվագծվում են ՀԱՊԿ անդամ-երկրների ընդհանուր մոտեցումները միջազգային օրակարգում առկա առանցքային հարցերի շուրջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հրավիրված ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:

 

Մոսկվայում այսօր կայացել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: