«Էվերթոնի» կիսապաշտպան Գարեթ Բերին դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով իր դեղին քարտերի քանակը հասցրել է 100-ի:
Ֆուտբոլիստն իր 100-րդ դեղին քարտն ստացել է «Սթոք Սիթիի» դեմ հանդիպմանը:
Արդյունքում Բերին գերազանցեց Քին Նոլանի և Լի Բոյերի ռեկորդը. վերջիններս զգուշացվել են 99-ական անգամ:
Նշենք, որ 18-րդ տուրի հանդիպումն ավարտվել է «Սթոք Սիթիի» հաղթանակով՝ նվազագույն 1:0 հաշվով:
Դիտվել է 60 անգամ: