ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ հունվարի 15-ին Աստանայում մասնակցելու Է Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների այսպես կոչված «նորմանդական ձեւաչափով» հանդիպումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Իմ դիվանագիտական տարին կսկսվի հունվարի 15-ին Աստանայում, որտեղ հանդիպում կանցկացվի «նորմանդական ձեւաչափով»,-ասել Է նա դեկտեմբերի 29-ին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում:

 

Պորոշենկոյի խոսքով՝ «նորմանդական ձեւաչափի» երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարություն Է տրված այդ գագաթնաժողովի օրակարգի եւ որոշումների նախագծի վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: