Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների առաջնորդների հաջորդ հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 9-ին' Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

 

Ուրբաթ Մոսկվայում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ հաջորդ հանդիպման ամսաթվի պահպանման մասին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հարցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է պատասխանել:

 

Համագործակցությունը միավորում է նախկին խորհրդային 15 երկրից 11-ին՝ բացի Վրաստանից և երեք մերձբալթյան պետությունից: Խմբավորման կազմավորումից ի վեր Երկրների ղեկավարների խորհրդի 42 նիստ է անցկացվել և 14 ոչ պաշտոնական գագաթնաժողով: