Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կօգնի ՀԱՊԿ-ի անդամ երկրներին՝ ստեղծելու ՌԴ-ի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի (ՊԿԱԿ) անալոգներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին լրագրողներին հայտնել Է պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:

 

«Սերգեյ Շոյգուն տվել է դրական եզրակացություն, անհրաժեշտ ցուցումներ Է տվել ՊԿԱԿ-ի օրինակով կենտրոններ ստեղծելու գործում ՀԱՊԿ-ի երկրների պաշտպանության նախարարություններին օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ»,-ասել Է փոխնախարարը:

 

Շոյգուն դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի ՊԿԱԿ-ում ընդունել Է կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներին, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին:

 

«Որո՞նք են հանդիպման արդյունքները: Չեմ թաքցնի՝ շատ հաճելի Է լսել մեր գործընկերների հույժ դրական արձագանքներն այն մասին, թե ինչ Է մեզ հաջողվել անել»,-ասել Է փոխնախարարը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի օգնել ՀԱՊԿ-ի անդամ երկրների ազգային զինված ուժերի շինարարությանն ու մարտունակության բարձրացմանը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: