Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն սկսել է լիարժեք մարզումները:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն սկսել է մարզվել անհատական ռեժիմով: Շուտով նա կմիանա ընդհանուր խմբին. տեղեկացնում է Ruhr Nachrichten-ը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել դեկտեմբերի 13-ին՝ «Հերտայի» դեմ խաղում: