Գերմանիայի փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո Բեռլինում ահաբեկչության դեմ զանգվածային բողոքի ակցիայի անցկացման կոչ է արել: Այս մասին հայտնել է Bild թերթը-ը:
Պարբերականի փոխանցմամբ' նման կոչով ուղերձները Գաբրիելը հղել է բոլոր ժողովրդավարական կուսակցություններին, կրոնական համայնքներին, գործատուների կազմակերպություններին, արհմիություններին, բարեգործական միություններին, ինչպես նաև «այլ համայնքային խմբերին»:
«Ահաբեկիչների թիրախը Փարիզում այս հանցագործության զոհերը չէին միայն, այլ ազատ և բաց հասարակության գազափարը», -մեջբերում է թերթը փոխկանցլերի ուղերձի տեքստը: