Հնդկաստանում ծնելիությունն ընկնում Է, ընդ որում՝ անհամեմատ ավելի արագ, քան սպասվում Էր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությունն Է բովանդակում Հնդկաստանի գլխավոր ռեգիստրատորի ամենամյա հաշվետվությունը, որը երկրի ժողովրդագրական վիճակագրության պաշտոնական աղբյուրն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ըստ պաշտոնական տվյալների, ծնելիության միագումար գործակիցը (ԾՄԳ) ութ նահանգներում մեկ կնոջ հաշվով ընկել Է երկու երեխայից պակաս: Համանման միտումներ են դիտվում ամբողջ երկրում, եւ միայն Հնդկաստանի ինը նահանգներում Է, հիմնականում հյուսիսում եւ արեւելքում, որ ԾՄԳ-ն դեռեւս գերազանցում Է այն մակարդակը, որից ներքեւ սկսվում Է բնակչության թվաքանակի նվազումը:
Տակավին 2013 թվականին ծնելիության գործակիցը կազմում Էր 2,3, ինչը ընդամենը 0,2 կետով Էր երկիրը բաժանում բնակչության պարզ վերարտադրության մակարդակին հասնելուց:
Ուշագրավ Է, որ բազմազավակ մայրերի թվաքանակը նույնպես արագորեն կրճատվում Է բնակչության աղքատ եւ անգրագետ խավերի շրջանում, ինչն ավելի վաղ բնութագրական չԷր Հնդկաստանի համար:
Փորձագետների կարծիքով՝ նման տեմպերի շարունակվելու դեպքում երկիրը պարզ վերարտադրության մակարդակի ժողովրդագրական անցման կհասնի արդեն 2020-2022 թվականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: