Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հայկ Գիրգորյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 20-րդ հոդվածի 4-րդ մասերը' ո ր ո շ ո ւ մ ե մ.

 

Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: