ՀՀ Նախագահի հրամանագիր է ստորագրել Արա Այվազյանին Կուբայում ՀՀ դեսպան նշանակելու մասին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում մասնավորապես նշվում է.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով' ո ր ո շ ու մ ե մ.
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը' Մեխիկո):
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ