ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 7-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի 20-ամյակի կապակցությամբ, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար ակադեմիայի երկու դասախոների Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:
Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել են Վիլիկ Մելքոնի Եդիգարյանը' ակադեմիայի հանրային կառավարման ամբիոնի դոցենտ, և Մարիամ Մամիկոնի Մարգարյանը' ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Սերժ Սարգսյանը հրամանագիրն ստորագրել է'ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: