Սինգապուրի ռազմածովային ուժերը հայտնաբերել են Ճավայի ծովում կործանված AirAsia ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ֆյուզելաժը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով CCTV հեռուստաընկերությանը:

 

Փրկարարները կարծում են, որ զոհվածների մարմինների մեծ մասը գտնվում է հենց ֆյուզելաժում:

 

Ինքնաթիռը կործանվել է 2014 թվականի դեկտեմբերի 28-ին՝ կատարելով Ինդոնեզիայից Սինգապուր չվերթը: Ինքնաթիռում եղել է 162 ուղևոր և անձնակազմի անդամներ: Նրանք բոլորը զոհվել են: