Ինդոնեզացի փրկարարները չեն կարողացել Ճավայի ծովի հատակից բարձրանցնել AirAsia ավիաընկերության ինքնաթիռի ֆյուզելաժը, ինքնաթիռ, որը աղետի Է ենթարկվել անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ինդոնեզիայի որոնողական եւ փրկարարական ազգային գործակալության ղեկավար ամբանգ Սոելիստին:

 

«Գործողությունն իրականացվել Է օդային բալոնների միջոցով, որոնցից յուրաքանչյուրի բեռնամբարձությունը կազմում Է 10 տոննա: Սակայն բոլոր փորձերն ավարտվել են անհաջող»,- պատմել Է նա: Ստացված տվյալների համաձայն՝ գտնված բեկորի երկարությունը շուրջ 26 մետր Է: Լուսանկարների վրա երեւում Է թեւը, որը միացված Է A320-200 հանրանավի կորպուսին:

 

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Ինդոնեզիայի գերատեսչության ղեկավարը խոստովանել Է, որ մինչ օրս չի հաջողվել հայտնաբերել մեծ թվով զոհվածների: Ինչպես սպասվում Էր, ֆյուզելաժում կարող Էին գտնվել աղետի զոհերի մարմիններ: Սոելիստին ընդգծել Է, որ գործողությունը կշարունակվի:

 

2014 թվականի դեկտեմբերի 28-ին AirAsia ավիաընկերության A320-200 ինքնաթիռը, որը կատարում Էր QZ8501 չվերթը Սուրաբայայից Սինգապուր, ռադարների Էկրաններից անհետացել Է թռիչքից 40 րոպե անց: Հանրանավում եղել են 155 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ՝ 6 պետությունների քաղաքացիներ (155-ն՝ Ինդոնեզիայի, 3-ը՝ Հարավային Կորեայի, մեկական՝ Մեծ Բրիտանիայի, Մալայզիայի, Սինգապուրի եւ Ֆրանսիայի քաղաքացիներ): Այս պահին հաջողվել Է հայտնաբերել զոհվածներից 50-ի մարմինները: