Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի ջրասուզակներին հաջողվել Է հետախուզել AirAsia ընկերության կործանված ինքնաթիռի ֆյուզելաժը եւ կորպուսի ներսում հայտնաբերել զոհվածների մարմիններ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է արեւմտյան նավատորմի հրամանատար դերծովակալ Վիդոդոն:

 

Նրա խոսքով՝ այժմ Ճավայի ծովի հատակից բարձրացվել են աղետի երեք զոհերի մարմինները, աշխատանքները շարունակվում են: Այսպիսով, հայտնաբերված մարմինների թիվը հասել Է 56-ի, ըստ որում ինքնաթիռում եղել Է 162 մարդ: Փորձագետների գնահատումներով՝ ֆյուզելաժի ներսում կարող Է գտնվել ավիաաղետի զոհերի մեծ մասը:

 

ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ AirAsia ընկերության A320-200 ինքնաթիռը 2014 թվականի դեկտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքից Սինգապուր մեկնելուց 40 րոպե անց անհետացել Է ռադարների Էկրաններից՝ գտնվելով Կալիմանտան (Բոռնեո) կղզու շրջանում: