Ինդոնեզացի ջրասուզակները Ճավայի ծովի հատակից հանել են AirAsia ընկերության կործանված ինքնաթիռի խոսքային ինքնագրիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Metro TV հեռուստաընկերությանը:

 

«Ներկայում «սեւ արկղը» գտնվում Է ռազմածովային ուժերի նավում»,- նշել Է ալիքը: Առաջիկա ժամերին խոսքային ինքնագրիչը կհասցվի Ջակարտա՝ վերծանման համար:

 

ԿԱՍՍ-ը հիշեցնում Է, որ նախօրյակին փրկարարները ծովի հատակից հանել են մյուս ինքնագրիչը, որը գրանցում Է թռիչքի, ինչպես նաեւ բուն օդանավի բոլոր տեխնիկական տվյալները: Այդ «սեւ արկղն» արդեն հասել Է Ջակարտա, որտեղ մասնագետները ձեռնամուխ են եղել դրա ցուցմուքների ուսումնասիրմանը: Ինչպես սպասվում Է, նախնական տվյալները կարելի Է ստանալ 1 – 2 շաբաթվա ընթացքում:

 

2014 թվականի դեկտեմբերի 28-ին AirAsia ավիաընկերության A320-200 ինքնաթիռը, որը կատարում Էր QZ8501 չվերթն Ինդոնեզիայի երկրորդ խոշորագույն քաղաք Սուրաբայայից Սինգապուր, թռիչքից 40 րոպե անց անհետացել Է ռադարների Էկրաններից՝ գտնվելով Ճավայի ծովի Կալիմանտան (Բոռնեո) կղզու շրջանում: Հանրանավում եղել են 155 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: