Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպը դիմել Է Twitter-ի օգտատերերին՝ ականջօղը գնտնելուն օգնելու խնդրանքով, որը նա կորցրել Է Սիդնեյի կենտրոնի Martin Place-ի շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ողջու՛յն, Twitter: Ես Martin Place-ում կորցրել եմ ականջօղս: Եթե գտնենք, շնորհակալ կլինեմ: Կապվեք ինձ հետ 0262777500 համարով»,- գրել Է նախարարը: Բիշոպը նաեւ հրապարակել Է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ստոպ-կադրը, որտեղ երեւում Է, որ նա միայն մի ականջօղ ունի:
Հարկ Է նշել, որ Twitter-ի օգտատերերը միանշանակ չեն վերաբերվել Բիշոպի խնդրանքին: Ոմանք ենթադրել են, թե նախարարի ակաունտը «կոտրել են», մյուսները չեն բացառել, որ նա այդ կերպ կատակ Է արել: Օգտատերերի մի մասը ԱԳ նախարարության ղեկավարի թվիթը համարել Է տարօրինակ՝ նշելով, որ ականջօղը գտնելու խնդրանքը վայել չԷ նախարարին: