Սիրիական Հոմս քաղաքում հունվարի 21-ին ականապատ մեքենա է պայթել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պայթյունը որոտացել է Աքրամա թաղամասում: Հոմսի նահանգապետ Թալալ Բարզանիի խոսքով' պայթյունի հետևա նքով 6 խաղաղ բնակիչ' զոհվել, ևս 35-ը վիրավորվել է: Արաբական այլ լրատվամիջոցների տեղեկացմամբ' զոհերի թիվը հասել է 9-ի:
Պայթյունի հետևանքով, բացի մարդկային վնասներից, նյութական խոշոր վնասներ են կրել թաղամասի խանութները, մեքենաները:
Նախորդ ամսվա ընթացքում ևս թաղամասը ենթարկվել էր ահաբեկչական հարձակման, որի հետևանքով զոհվել էր 45 մարդ: Զոհվածների մեծամասնությունը դպրոցականներ էին:
Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է մոտ 200 հազար մարդ: