ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին փետրվարի 5-ին Կիեւում ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Եվրոպան Ռուսաստանի հետ հակամարտություն չեն ցանկանում: «Մենք իրադրության կարգավորման դիվանագիտական ուղիներ ենք փնտրում»,-ասել Է նա:
«Մենք Ռուսաստանի հետ հակամարտություն չենք ցանկանում, ոչ ԱՄՆ-ը, ոչ Եվրոպան: ՌԴ-ն պետք Է օգտագործի այն աջակցությունը, որը մենք բոլորս ցուցաբերել ենք իրադրության դիվանագիտական լուծման համար»,-ասել Է Քերին: Նրա համոզմամբ՝ ՈՒկրաինայի հակամարտությանը վերջ կդրվի միայն այն ժամանակ, երբ կհաստատվի հրադադար, ծանր սպառազինությունը հետ կքաշվի, եւ կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ:
Իր հերթին, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Պորոշենկոն հայտարարել Է, որ ԱՄՆ-ը եւ Ուկրաինան ամրապնդում են համագործակցությունն անվտանգության ոլորտում: «Մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունն անվտանգության ոլորտում, որպեսզի գտնենք երկրի իրադրության առավել արդյունավետ կարգավորումը: Դա շատ կարեւոր Է մեզ համար»,-ասել Է նա:
Պորոշենկոն հերթական անգամ շնորհակալություն Է հայտնել Քերիին Ուկրաինայում իրականացվող բարեփոխումներին ԱՄՆ-ի աջակցության համար, այն խորհուրդների համար, որոնք ամերիկյան կողմը տալիս Է Կիեւին առանձնապես կարեւոր ու ցավոտ հարցերի վերաբերյալ:
«Ուկրաինան, իրոք, օգնության կարիք ունի կոռուպցիայի դեմ մղվող պայքարում, նորմալ ներդրումային պայմանների ստեղծման եւ այլ հարցերում: Այդ ոլորտներում մեզ համար շատ կարեւոր Է շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ»,-հավելել Է նա: