ՌԴ-ԵՄ ռազմավարական գործընկեությունը չկարողացավ դիմակայել փորձությանը: Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովին նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը' հավելելով, որ պատճառն այն է, որ ԵՄ-ն նախընտրեց առճակատման ճանապարհը:
«Վերջին մեկ տարվա իրադարձությունները հաստատում են մեր նախազգուշացումների իրավացիությունը, որ եվրոպական անվտանգությունն ունի համակարգային խնդիրներ»,- ասել է Լավրովը' հավելելով, որ Եվրոպայում անվտանգության համակարգի խնդիրների առաջացման մեղավորը ԱՄՆ-ն եւ իր դաշնակիցներն են: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն:
Լավրովը նշել է, որ եվրոպական անվտանգության համակարգը, որը հենված է ՄԱԿ-ի դրույթների եւ Հելսինկյան սկզբունքների հիմա վրա, վաղուց փոխարինվել է ԱՄՆ-ով եւ իր դաշնակիցներով:
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է ապակառուցողականության մեջ' նշելով, որ ուկրաինական ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ն այնպիսի քայլեր է նախաձեռնել, որոնք ավելի են խորացրել ճգնաժամը:
«Յուրաքանչյուր բարդ իրավիճակում մեր ամերիկացի գործըներները փորձում են սլաքներն ուղղել դեպի Ռուսաստանը»,- ասել է Լավրովը: