ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը առաջին հերթին Ուկրաինայի հարցով անհանգստանում է այն պատճառով, որ նրանից հեռանում է բավականին էժան, եթե չասենք, ձրի շահույթ, հատկապես տնտեսական ճգնաժամի օրերին:

 

«Մենք այդ մասին անպայման խոսելու ենք մեր Եվրոպացի գործընկերների հետ և բավականին լուրջ ենք խոսելու: Հուսամ, որ իմ գործընկերները արդարացի կմոտենան հարցին և չեն խուսափի այդ խոսակցությունից այս կամ այն պատրվակներով», - նշել է Լավրովը:

 

Միաժամանակ, ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Մոսկվան կարծում է, թե Կիևի իրադարձությունները նախապես ծրագրված են եղել:

 

«Ինձ մոտ պարզապես զարմանք է հարուցում հիստերիայի աստիճանի հասնող արձագանքը Ուկրաինայի լեգիտիմ իշխանությունների կողմից կայացրած որոշման հանդեպ», - նշել է նախարարը:

 

Նա, միաժամանակ, հայտնել է, որ դեկտեմբերի 16-ին տեղի կունենա Ռուսաստան - ԵՄ գործընկերության մշտական խորհրդի նիստ' արտգործնախարարների մակարդակով: Լավրովը նշել է, որ այդ նիստի ընթացքում ինքը բարձրացնելու է Ուկրաինայի հարցը: