«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ «Գառնի» տաճարի նկատմամբ կատարված հանցագործությամբ պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի մարզային վարչության Աբովյանի բաժին:

 

 

ՌԴ քաղաքացի Մաքիսմ Նիկիտենկոն 2014 թ. սեպտեմբերի 26-ին նախապես իր հետ վերցրած կարմիր գույնի ներկանյութով դիտավորությամբ գրառում էր կատարել հանրապետական նշանակություն հանդիսացող «Գառնի» տաճարի հարավային պատին, որի հետևանքով հուշարձանին վնաս էր պատճառվել: Նիկիտենկոյի հետագա գործողությունը կանխվել էր հուշարձանի պահապանների և քաղաքացիների կողմից:

 

 

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնա գիտական հանձնաժողովի կողմից 2014 թ. սեպտեմբերի 24-ին կազմված ակտով պատճառված վնասի չափը կազմել է 839 հազար 390 ՀՀ դրամ, ինչը հիմնավորվել է նաև նախաքննական մարմնի կողմից նշանակված դատամշակութաբանական և դատանյութագիտական համալիր փորձաքննության համապատասխան եզրակացությամբ, քրգործով ձեռք բերված այլ ապացույցներով: Նախաքննական մարմնի կողմից, քրգործով ՊՈԱԿ-ը ճանաչվել է որպես տուժող:

 

 

ՊՈԱԿ-ի և «Մ.Լամբարյան» ՍՊ ընկերության միջև կնքված աշխատանքների կատարման թիվ 1 պայմանագրի համաձայն, հուշարձանի վրա կատարված գրառումը մաքրվել է դեպքին հաջորդող օրերին (սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը): ՊՈԱԿ-ը իր միջոցների հաշվին 839 հազար 390 ՀՀ դրամ է վճարել նշված ընկերությանը: