Գեղարքունիքի մարզի նորակառույց կամ նորոգված ու բացված եկեղեցիներին այս տարի կավելանան եւս մեկ տասնյակին մոտ եկեղեցիներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, եկեղեցաշինական աշխատանքները ծրագրված է ավարտել Գետիկում, Թթուջրում, Ներքին Գետաշեն ում, Նորատուսում, Ձորագյուղում, Սեւան քաղաքում, իսկ մի շարք համայնքներում դրվելու է եկեղեցաշինության սկիզբը:
«Եկեղեցաշինական աշխատանքներն, ամենայն հավանականությամբ, ավարտին կհասցվեն Սեւան քաղաքի նորակառույց երկու եկեղեցիներում, Ներքին Գետաշենի Կոթավանքում, Նորատուսի Սուրբ Աստվածածնում, Ձորագյուղի բազիլիկում, Գետիկ եւ Թթուջուր համայնքներում: Տարեցտարի կարողանում ենք ընդարձակել գործող եկեղեցիների քանակը, մարդկանց կապել Մայր եկեղեցու եւ հավատի հետ»,-հավաստեց Գեղարքունյաց թեմի առաջնորդը:
Խոսրով Խլղաթյան