sport.times.am Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել գոլի հեղինակ դառնալ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» դեմ խաղում (2:0): Ռոնալդուն գոլ չի հեղինակել Իսպանիայի առաջնության երրորդ խաղում անընդմեջ: 30-ամյա հարձակվողը գոլ չէր հեղինակել նաև «Սևիլյայի» և «Ատլետիկոյի» դեմ հանդիպումներում:
Ավելի վաղ Ռոնալդուին երեք խաղում չէր հաջողվել գոլ խփել 2011 թ. փետրվարին:
Սակայն այն ժամանակ 4-րդ խաղում պորտուգալաղցին հեղինակել էր հեթ-տրիկ և օգնել թիմին հաղթելու «Մալագային» 7:0 հաշվով:
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում կհանդիպի «Էլչեին». հանդիպումը տեղի կունենա փեռրվարի 22-ին: