Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 6 տուրից հետո իր ակտիվում ունի 5 գոլ:

Արդյունքում 30-ամյա պորտուգալացին 2010/11 մրցաշրջանից ի վեր Պրիմերայի մեկնարկային տուրերում գրանցեց վատագույն արդյունքը: 2010/11թթ. մրցաշրջանի 6 տուրից հետո Ռոնալդուն դարձել էր երեք գոլի հեղինակ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Հիշեցնենք, որ մադրիդյան թիմի առաջատարն իր բոլոր հինգ գոլերը հեղինակել է Պրիմերայի երրորդ տուրում՝ «Էսպանյոլի» դեմ խաղում, որն ավարտվել էր 6:0 հաշվով: