NASA-ն ցուցադրել Է մեկը մյուսի շուրջը պտտվող Պլուտոն թզուկ մոլորակի եւ դրա արբանյակի՝ Խարոնի տեսագրությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գործակալության կայքը:

 

 

Տեսագրությունն ստացվել Է այն նկարահանումների սոսնձման շնորհիվ, որոնք New Horizons կայանը կատարել Է 2015 թվականի հունվարի 25-ից մինչեւ 31-ը: Նկարահանումների առաջին օրն ապարատը գտնվել Է Երկրից շուրջ 4,8 միլիարդ կիլոմետր եւ Պլուտոնից 203 միլիոն կիլոմետր (դա մոտավորապես մեկ երրորդով մեծ Է Երկրից մինչեւ Արեգակ հեռավորությունից) հեռավորության վրա:

 

 

Նկարահանումների 6,5 օրվա ընթացքում այն թզուկ մոլորակին մոտ Է եղել ութ միլիոն կիլոմետրով: Տեսագրության մեջ Պլուտոնը եւ Խարոնը զանգվածների ընդհանուր կենտրոնի (որը գտնվում Է թզուկ մոլորակից դուրս) շուրջը պտտվում են 6,4 երկրային օրվա պարբերությամբ: Պլուտոնի մյուս չորս մոլորակները տեսագրության մեջ նշմարելի չեն:

 

 

2015 թվականի հուլիսի կեսերին NASA-ի New Horizons միջմոլորակային ավտոմատ կայանը պետք Է գտնվի Պլուտոնից նվազագույն՝ 12,5 հազար կիլոմետր հեռավորության վրա: New Horizons -ի հիմնական խնդիրն Է՝ թզուկ մոլորակի եւ դրա արբանյակի ուսումնասիրումը: