ԱՄՆ Հայ դատի հանձախումբն արձագանքել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը' հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ ԱԺ օրակարգից' այն անվանելով յուրահատուկ քայլ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը նշել է, որ սա ճիշտ քաղաքականության սկիզբն է, եւ հաջորդիվ Հայաստանը պետք է իր ստորագրությունը վերցնի արձանագրությունից:
«Ինչպես մենք ընդգծել էինք 2009 թվականին եւ նաեւ այսօր ենք ասում' Հայաստանը երբեք չպետք է ստորագրի այդ միակողմ համաձայնագիրը: Չնայած Թուրքիայի ակնհայտ ստին, անվերջ նախապայմաններին եւ մեքենայություններին' այս ֆարսը շատ երկար է շարունակվել:
Չնայած Անկարայի ջանքերին' արձանագրությունների եւ ժխտողականության այլ գործիքներով Հայոց ցեղասպանությունը միջազգային հանցագործության փոխարեն որպես երկու ժողովուրդների միջեւ սովորական հակամարտություն ներկայացնելուն' հայ ժողովուրդը Հայաստանում եւ սփյուռքում շարունակում է մնալ միակամ եւ վճռական Հայոց ցեղասպանության ճշմարիտ եւ արդարացի լուծման հարցում»,- ասել է Համբարյանը: