ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ուժեր կան, որոնք ցանկանում են փչացնել այդ երկրի հարաբերությունները Թուրքիայի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով, այդ քաղաքական ուժերը, արծարծելով 1915 թվականի իրադարձությունները, հակաթուրքական քարոզչություն են տանում ԱՄՆ-ում:
Քըլըչը նշել է, որ ԱՄՆ-ի թուրքական համայնքը բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի դիմակայի այդ քարոզչությանը: