«Կցանկանայի սկզբունքային քննարկում կազմակերպել, բայց այս փաստաթղթում չկար սկզբունք: Սա բոլորիս ծանոթ գրիչի ձեռագիր էր»,- այսօր ԱԺ-ում ՀԱԿ ներկայացրած «Կառավարման ճգնաժամի» նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Վերջինս նշեց, որ սա մի մարդու ձեռագիր է, որին վերջերս են ականատես եղել:
«Դուք կարող էիք Ձեր խմբակցության առողջ մթնոլորտի դեպքում, այստեղ բերել Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Մանուկյանի հայտարարությունները, միացնեիք, քննարկելու բան կլիներ: Պարո՛ն Զուրաբյան, Դուք բերել եք, ուլտիմատումներով, գրիչով գրված հայտարարություն եք կարդում, ասում եք քննարկենք, այդտեղ քննարկման առարկա չկա»,- ասաց Բաղդասարյանը և, դիմելով Զուրաբյանին, նաև ասաց. «Մի խմբակցություն չեք կարողանում ղեկավարել»:
Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում.