Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ահաբեկչական գործողության արդյունքում Թուրքիայի մի քաղաքացի զոհվել, մեկն էլ ծանր վիրավորվել է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, զոհվածն ու վիրավորը հանդիսանում էին Աֆղանստանում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցներ:

 

Ահաբեկչությունն իրագործել է ինքնասպանը, որը պայթուցիկով ավտոմեքենայով հարվածել է թուրք դիվանագետների ավտոմեքենային: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: