Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեծամասշտաբ բողոքի ցույց է տեղի ունենում, որի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում երկրում գների բարձրացման դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

 

 

Բողոքի ակցիային մասնակցում է շուրջ երկու հարյուր մարդ: Ներկաները, որոնց թվում են պատերազմի մ ասնակիցներ, նախկին զինծառայողներ և հաշմանդամներ, պահանջում են թոշակների բարձրացում, բնակության պայմանների բարելավում, ինչպես նաև հանդես են գալիս մանաթի դևալվացիայից հետո երկրում գների բարձրացման դեմ: Քանի որ ցույցը նախապես արտոնված չէ, անվտանգության մեծ թվով աշխատակիցներ են հավաքվել' ցրելու մասնակիցներին: Ձերբակալվել են մի քանի տասնյակ ցուցարարներ: