Բաքվում ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել, որոնք թռուցիկներ են բաժանել՝ ընդդիմության հանրահավաքին մասնակցելու կոչով: Հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին։

Ձերբակալվածներն են Անար Գուրբանովը, Ջավանշիր Աբբասովը, Հուսեյին Ազիզօղլուն, որոնք «Մուսավաթ» կուսակցության անդամներ են։

Ակտիվիստները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք, սակայն նրանց գտնվելու ճշգրիտ վայրը հայտնի չէ։