Նախորդ տարվա համեմատ Մոսկվայում գործազրկության թիվն աճել է 0,03 տոկոսով, իսկ ներկա դրությամբ ՌԴ մայրաքաղաքում գործազուրկ է 30.000 մարդ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ոչ պաշտոնական տվյալներով՟ թիվը մի քանի անգամ ավելի մեծ է: Այս տարվա երկու ամիսների ընթացքում գործազուրկների թիվն աճել է 3 հազարով: Միաժամանակ, կրճատվել են աշխատատեղերը: Եթե նախորդ տարի փետրվարին ՌԴ մայրաքաղաքում 155 հազար թափուր աշխատատեղ կար, ապա այս տարի թափուր աշխատատեղերը կազմել են 116 հազար: