Կորոնավիրուսի տարածման համատեքստում Գերմանիայում ապրիլ ամսին կտրուկ ավելացել է գործազուրկների թիվը: Դրանից բացի, 33 մլն աշխատողներից յուրաքանչյուր երրորդին սպառնում է աշխատանքային գրաֆիկի կրճատում: «Deutsche Welle»-ը տեղեկացնում է, որ ապրիլին Գերմանիայում գործազուրկների թիվը մարտի համեմատ ավելացել է 308 հազարով: Ընդհանուր առմամբ երկրում երկու միլիոնից ավելի գործազուրկ կա:

«Կորոնավիրուսի հետևանքով աշխատաշուկան հայտնվեց ուժեղ հարվածի տակ: Նոր աշխատակիցների պահանջարկ փաստացի չկա»,- նշել է Աշխատանքի դաշնային գործակալության ղեկավար Դետլեֆ Շելեն: Գործակալության տվյալներով՝ 751 հազար ընկերություն հայտարարել է անձնակազմի աշխատանքային գրաֆիկի կրճատման մասին: