Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 13-ին ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) պատվիրակությանը' Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով ՀՀ ԱԺ գործընկերներին' ԼՂՀ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Հայ աստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում տարբեր ձևաչափերով հանդիպումները, ընդգծել Արցախի հարցում ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից միասնական դիրքորոշմամբ հանդես գալու պատրաստակամությունը:
Անդրադառնալով Եվրամիության և միջազգային այլ հարթակներում Լեռնային Ղարաբաղին առնչվող քննարկումներին' ՀՀ ԱԺ Հայաստան-ԵՄ ԽՀՀ պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը կարևորել է ՀՀ խորհրդարանականների կողմից Արցախի տեսակետը ճշգրիտ և հիմնավորված ներկայացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը, որին մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, քննարկվել է միջխորհրդարանական համագործակցությանն ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: