Միացյալ Նահանգները «Իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ պայքարում օգտագործելու է Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com-ը:

 

Նշվում է, որ նման համաձայնություն է կայացվել նախորդ շաբաթ, երբ Թուրքիա էր այցելել ԱՄՆ զինուժի հրամանատարներից մեկը: Այս նպատակով առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում Ադանայում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազա է բերվելու և տեղակայվելու երկու Predator անօդաչու սարք, որը Միացյալ Նահանգները կիրառում է ԻՊ-ի դեմ պայքարում: