Դոնբասի հատուկ կարգավիճակի վերաբերյալ որոշումը Կիեւը կոպտորեն խախտում Է եւ նորովի Է գրում Մինսկի համաձայնությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

 

«Գերագույն ռադան (Ուկրաինայի) նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկությամբ, ինչն առանձնապես Է վրդովեցրել ինձ, որովհետեւ Ուկրաինայի նախագահը պաշտպանում Էր Մինսկի փետրվարի 12-ի փաթեթը, որոշումներ Է կայացրել, որոնք ըստ Էության, նորից են գրում համաձայնությունները եւ, պարզ ասած՝ կոպտորեն խախտում են դրանք»,- նշել Է Լավրովը: Նախարարն ընդգծել Է, որ Կիեւը նույնիսկ չի փորձել Դոնեցկի եւ Լուգանսկի հետ երկխոսություն սկսել այնտեղ ընտրությունների անցկացման մոդալության շուրջը:

 

Ռուսաստանը Գերմանիայի եւ Ֆրանսիայի ուշադրությունը հրավիրել Է Կիեւի կողմից Մինսկի համաձայնությունների աղաղակող խախտման վրա, հայտարարել Է ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավարը: «Ես չգիտեմ՝ այժմ ինչպես կընթանա քաղաքական գործընացը: Ես երեկ հատուկ ուղերձներով դիմել եմ Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներին, նրանց ուշադրությունը հրավիրել Կիեւի կողմից մինսկյան փաթեթի քաղաքական մասի առաջին քայլերի աղաղակող խախտման վրա եւ նրանց կոչ եմ արել համատեղ եռակողմ դեմարշ ձեռնարկել մեր ուկրաինացի գործընկերներÕ « հանդեպ, որպեսզի նրանց, այնուամենայնիվ, դրդենք կատարելու այն, ինչի տակ իրենք ստորագրել են»,- ասել Է Սերգեյ Լավրովը: