Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների դաշտային զինավարժանքներում սկսվել են համազարկային կրակի հրթիռային համակարգերի անձնակազմերի պատրաստման պարապմունքները: Մեկշաբաթյա վարժանքների ընթացքում շուրջ 50 զինծառայողներ կկատարելագործեն «Գրադ» մարտական մեքենաներով հրաձգության ունակությունները: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Հրաձգություննն անցկացվում Է ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա բարձրլեռնային պայմաններում, ինչն Էլ ուսումնական հրաձգությունների բնորոշ առանձնահատկությունն Է՝ քամու եւ մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխության պատճառով, որոնք ազդում են արկի թռիչքի ձգաբանական առանձնահատկությունների վրա:
Թիրախների եւ նշանառու կրակի ավելի ստույգ ընտրության համար մարտական անձնակազմերն օգտագործում են անօդաչու թռչող ապարատների ստորաբաժանման հնարավորությունները, որոնք հաղորդում են թիրախների կոորդինատները՝ «Նավոդչիկ-2» արդի համալիրի օգտագործմամբ: