ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները մայիսի 29-ին Աստանայում կքննարկեն ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված համատեղ գործողությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին Մինսկում հայտնել Է Համագործակցության գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

 

«Հանդիպման օրակարգի առաջին տեղում ֆինանսատնտեսական իրադրության հրատապ հարցերի վերաբերյալ ԱՊՀ-ի պետությունների գործողությունների համատեղ պլանն Է»,-լրագրողներին ասել Է Լեբեդեւը:

 

Նա հիշեցրել Է, որ ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները 2014 թվականի նոյեմբերին, քննարկելով Համագործակցության տնտեսական իրադրությունը, որոշում են ընդունել այդպիսի ծրագիր մշակելու անհրաժեշտության մասին: «ԱՊՀ-ի գործադիր կոմիտեն եւ Համագործակցության երկրների փորձագետները պլանը մշակել են: Այն ստորագրման համար կներկայացվի կառավարությունների ղեկավարներին»,-հավելել Է Լեբեդեւը:

 

Նա պարզաբանել Է, որ 14 կետից բաղկացած ծրագիրը որոշում Է առաջիկա ամիսներին ֆինանսատնտեսական բնագավառում երկրների փոխգործակցության ուղղությունները: «Այդ պլանի գլխավոր նպատակը համատեղ ջանքերով ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները մեղմացնելն Է»,-ասել Է ԱՊՀ-ի գործկոմի ղեկավարը:

 

Նա հայտնել Է, որ ընդամենը կառավարությունների ղեկավարների հանդիպման օրակարգի նախագիծը ներառում Է 20 հարց եւ նախատեսում 23 փաստաթղթերի ստորագրում:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, օրակարգի նախագիծը մարտի 19-ին քննարկվում Է Մինսկում ԱՊՀ-ի պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի եւ ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդին առընթեր տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում: Այստեղ նաեւ կամփոփվեն 2014 թվականին տնտեսական ոլորտում ԱՊՀ-ի երկրների համագործակցության արդյունքները: Այդ կապակցությամբ Լեբեդեւը նշել Է, որ «չնայած բարդություններին, Համագործակցության երկրներին հաջողվել Է ապահովել տնտեսության հաջող զարգացումը»: «Առանձին ոլորտներում տեղի Է ունեցել ցուցանիշների ոչ մեծ նվազո ւմ, բայց, հիմնականում, հաջողվել Է պահպանել անցած տարիների ցուցանիշները:

 

Մենք հուսով ենք, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ԱՊՀ-ի տարածքում պահպանել մեր երկրների տնտեսական զարգացման կայունությունը, թեեւ դժվարությունների առկայությունը մենք ընդունում ենք»,-հավելել Է նա: