ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ մայիսի 29-ին Աստանայի արվարձանում կայանալիք նիստի հիմնական հարցը կդառնա ֆինանսատնտեսական ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված համատեղ գործողությունների ծրագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Համագործակցության գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդևը:

 

 

«Թիվ 1 հարցը ֆինանսատնտեսական ոլորտի հրատապ հարցերի լուծմանն ուղղված համատեղ գործողությունների ծրագիրն Է: Այդ պլանը համատեղ գործողությունների յուրատեսակ ծրագիր Է»,-մայիսի 19-ին Մինսկում լրագրողներին ասել Է Լեբեդևը:

 

 

Գործադիր կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ԱՊՀ-ում հուսով են, որ այդ փաստաթուղթը «ոչ միայն կօգնի մեղմացնել ընթացիկ հիմնախնդիրների սրությունը, այլև կնպաստի Համագործակցության երկրների ֆինանսատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը»:

 

 

Լեբեդևը նշել Է, որ Աստանայում սպասվում Է մասնակից երկրների բարձր ներկայացուցչություն: Նրա տվյալներով՝ իրենց մասնակցությունն արդեն հավաստել են կառավարությունների յոթ ղեկավարներ: Ընդամենը միջոցառման ընթացքում քննարկվելու Է քսան հարց: Լեբեդևը ճշտել Է, որ դրանք նախևառաջ վերաբերում են տնտեսությանը և հումանիտար ոլորտին:

 

 

ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի՝ նախօրյակին տարածված հաղորդագրության մեջ նշվում Է, որ ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ Աստանայի նիստում քննարկվելու են, մասնավորապես, Համագործակցության երկրների տարածք ժամանողների հաշվառման հարցերը և սպորտի ռազմակիրառական ձևերի զարգացումը: «Անվտանգության ոլորտում պլանավորվում Է քննարկել հարցեր, որոնք վերաբերում են միջազգային փոխադրումներ իրականացնելիս ԱՊՀ-ի մասնակից պետությունների տարածքներում տրանսպորտային անվտանգության ապահովմանը, ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության հսկողությանն ու գնահատմանը, Համագործակցության երկրների զինված ուժերում սպորտի ռազմակիրառական ձևերի զարգացմանը, երկրների տարածք ժամանող երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառմանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նիստում նաև կքննարկվեն մինչև 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ-ի մասնակից պետությունների միջտարածաշրջանային ու սահմանային համագործակցության հայեցակարգի նախագծերը և դրա իրագործման միջոցառումների պլանը:-