Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի իր պաշտոնակից Նուրսուլթան Նազարբաեւի հրավերով մարտի 12-ին երկօրյա այցով կժամանի Աստանա՝ մասնակցելու Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների առեւտրատնտեսական համագործակցության, եվրասիական ինտեգրացման գործընթացների վիճակն ու զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ժամանակակից միտումների ազդեցությունը»,-հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տվյալներով՝ պլանավորվում Է քննարկել «փոխադարձ առեւտրի եւ տնտեսական գործակցության խորացման հարցերը»:
Ենթադրվում Է նաեւ, որ կարծիքներ կփոխանակվեն հրատապ միջազգային հարցերի, նախեւառաջ Ուկրաինայի իրադրության շուրջ, ասված Է երկու երկրների ղեկարվարների մամուլի ծառայությունների հաղորդագրություններում:
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տվյալներով՝ եռակողմ հանդիպումը կանցկացվի մարտի 13-ին:
Կրեմլում հայտնել են, որ պլանավորված Է նաեւ Պուտինի երկկողմ հանդիպումը Նազարբաեւի հետ: