Մարտի 19-ի երեկոյան Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո մարդատար ինքնաթիռ Է կործանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են հարավամերիկյան երկրի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները:
Նախնական տվյալներով՝ օդանավում եղել է տասը մարդ: Մեքսիկական El Universal հրատարակությունը նշում է, որ արգենտինյան գրանցում ունեցող Beechcraft C-90 տուրբինապտուտակավոր ինքնաթիռն ընկնելուց հետո բռնկվել է, ուստի մարդկանց փրկվելու հույսերը նվազագույն են:
ԶԼՄ-ներն արդեն հայտնել են առնվազն երեք զոհվածների մասին, փրկվածների առայժմ չեն գտել, աղետի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: