Ֆրանսիայում կործանվել է Airbus A320 ինքնաթիռը, որը պատկանում էր Germanwings ավիաընկերությանը, փոխանցում է vesti.ru-ն:

 

Հաղորդվում է, որ այն իրականացրել է Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթը: Զոհերի կամ վիրավորների մասին տվյալներ դեռևս չկան:

 

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, միջադեպը տեղի է ունեցել Վերին Պրովանս դեպարտամենտի տարածքում:
Օդանավում եղել է 142 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: