«Ձեզ համար, կանայք» անվճար բուժօգնության մեկամսյա ակցիայի շրջանակում նախորդ երկու շաբաթների ընթացքում քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ է դիմել մայրաքաղաքում հաշվառված 14146 կին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ տեղում համապատասխան հետազոտություններ է անցել 10501 հոգի, 76 կին ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիայի, իսկ ստացիոնար բուժման ուղեգրված 2085 կանանցից 182-ն արդեն վիրահատվել է:

 

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել բոլոր բուժհաստատություններում՝ բացառելու մատուցվող ծառայություններից քաղաքացիների հնարավոր դժգոհությունները: