Եվրամիության հետ Ուկրաինայի անայցագիր ռեժիմի վերաբերյալ որոշում Արևելյան գործընկերության՝ մայիսի 21 – 22-ը Ռիգայում կայանալիք գագաթնաժողովում չի կայացվի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին հայտարարել Է Ուկրաինայում Եվրամիության ներկայացուցչության նախագահ Յան Տոմբինսկին: «Այդ որո շումը չի լինի այն պատճառով, որ ժամանակ չկա նման որոշում ընդունելու համար»,- պարզաբանել Է նա:
Նա հավելել Է, որ ներկայում Ուկրաինայում աշխատում Է Եվրամիության փորձագետների պատվիրակությունը, որը պետք Է համոզվի այցագրային երկխոսության շրջանակներում Կիևի ստանձնած պարտավորությունների կատարման հարցում: Դրանից հետո, փորձագետներն իրենց եզրակացությունները կհանձնեն Եվրամիության անդամ երկրներին: «Մեզ մինչև Ռիգայի գագաթնաժողովը երկու ամիս Է մնացել, դա շատ քիչ ժամանակ Է այդ ամենն անելու համար»,- նշել Է Տոմբինսկին:
Մինչդեռ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, փետրվարի 24-ին Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը, որն այն ժամանակ գտնվում Էր Բրյուսելում, հայտարարել Է, թե Ուկրաինան Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթնաժողովից սպասում Է անայցագիր ռեժիմ և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի ճանաչում: Մայիսի գագաթնաժողովում Ուկրաինային անայցագիր ռեժիմ Է խնդրել տրամադրել նաև նախագահ Պյոտր Պորոշենկոն: