Ադրբեջանի Շամախիի շրջանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժը տեղական ժամանակով ժամը 14:59:01-ին տեղի է ունեցել Շամախու շրջանի Փիրգուլու բնակավայրից 13 կմ դեպի հյուսիս:

 

Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 4.1, խորությունը' 7 կմ: Երկրաշարժը էպիկենտրոնում զգացվել է 4 բալ ուժգնությամբ, շրջակա բնակավայրերում' մինչեւ 3 բալ: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: