Շուրջ երեք տարի անց Թունիսը որոշել է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Թունիսի Արտաքին գործերի նախարար Տայբ ալ Բաքուշը՝ ավելացնելով, որ իր երկիրը շուտով դիվանագիտական ներակայացուցիչներ կուղ արկի Սիրիա և կողջունեն Թունիսում Սիրիայի դեսպանի վերադարձը:

 

 

«Սիրիական կողմին տեղեկացրել ենք, որ կարող են դեսպան ուղարկել Թունիս»,- նշել է նախարարն՝ ավելացնելով, որ որոշել են վերսկսել Սիրիայի և Լիբիայի հետ «սառեցված» դիվանագիտական հարաբերությունները:

 

 

Թունիսը Դամասկոսում իր դեսպանատունը փակել էր 2012թ.-ին:

Դամասկոսը խստորեն դատապարտել էր վերջերս Թունիսի Բարդո թանգարանի վրա տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 20 մարդ, մեծամասամբ՝ արտասահմանցի զբոսաշրջիկներ: