ԱՄՆ-ը դադարեցնում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև երկրի տարածքում Սիրիայի դեսպանության ու հյուպատոսության աշխատանքը: Այդ մասին հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը' վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրը:

 

Միչիգանում ու Տեխասում Սիրիայի դեսպանության և հյուպատոսարանի աշխատակիցները հրահանգ են ստացել լքել ԱՄՆ-ի տարածքը: Գործակալության աղբյուրի խոսքով'անընդունելի է, որ ԱՄՆ-ի տարածքում իրենց աշխատանքը շարունակեին մարդիկ, ովքեր նշանակվել են Սիրիայի նախագահ Բաշալ ալ Ասադի կողմից: Սիրիայի հակամարտությունը սկզիբ է առել 2011 թվականի մարտից և շարունակվում է մինչ օրս: ԱՄՆ-ը և ընդհանրապես Արևմուտքը պահանջում է Ասադի հրաժարականը: