Ուկրաինայի արեւելքի հումանիտար իրադրությունն արագորեն վատթարանում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 3-ին հայտարարել Է ՈՒկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ առաքելության ներկայացուցիչ Մայքլ Բոցյուրկիվը՝ ամփոփելով Դոնբաս կատարած ուղեւորության արդյունքները:
«Վատթարանում Է պարենամթարքի եւ դեղորայքի մատակարարման հետ կապված իրադրությունը: Վատթարանում Է հոսպիտալներում եւ հիվանդանոցներում տիրող վիճակը: Լարված իրավիճակ Է նաեւ հարկադիր վերաբնակների հարցում»,-ասել Է նա:
ԵԱՀԿ-ն հույս ունի, որ Ուկրաինայի արեւելքում երկուստեք կհեշտացվի իր աշխատակիցների մուտքը դիտարկման վայրեր, հայտարարել Է ՈՒկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելության ներկայացուցիչը:
«Առաքելությունն արդեն սահմանի մասնակի մոնիթորինգ Է իրականացնում: Սակայն աշխարհազորի հսկողության տակ գտնվող սահմանի երկարությունը 470 կիլոմետր Է: Խոսքը վերաբերում Է թե առաքելության թվական կազմին, թե տարածքներ դիտորդների մուտքին,-ասել Է նա:-Այժմ մենք մոտավորապես 450 դիտորդ ունենք արեւելքում: Նրանցից 25-ը ռուսաստանցիներ են», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: